Իսպանական Վալենսիայի բիոմեխանիկայի ինստիտուտի գիտնականները՝ Իսպանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Պորտուգալիայից ընկերությունների աջակցությամբ, մշակել են համակարգ, որը կոշիկը հարմարեցնում է կոնկրետ ոտքի: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Նախագծի համաձայն՝ կանայք ShopInstantShoe մասնագիտացված կոշիկի խանութում ընտրում են անհրաժեշտ կոշիկն ու չափը: Հեղինակները խոստանում են, որ այդպիսի կոշիկն արտաքուստ չի տարբերվի «սովորականից», բայց միաժամանակ, ներքին փափուկ միջուկի ու արտաքին կողմի կազմի միջև ներդրված է հատուկ նյութի շերտ:
Այն բաղկացած է մաշկի մանրաթելերից և նիթինոլի՝ տիտանի և նիկելի խառնուրդից, որոնք հիշողության ձև ունեն: Գնորդները պետք է իրենց ոտքերը սքանավորեն հենց խանութում՝ շարժական սարքով: Ստացված տվյալները ներբեռնվում են Shoptool սարքում, որն էլ կոշիկը հարմարեցնում է յուրաքանչյուր գնորդի ոտքին:
Բացի դրանից՝ եթե կինը միտքը փոխի կամ կոշիկը նրան դուր չգա, կոշիկը կարելի է առանց խնդրի վերադարձնել խանութ: Նույն Shoptool-ի միջոցով կոշիկը կվերադարձնեն «լուռ» վիճակի, և դրանք նորից վաճառքի կդրվեն: ShopInstantShoe տեխնոլոգիան պետք է շուկա դուրս բերվի այս տարվա ընթացքում: