Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին պատրաստ է եղել շարունակել աշխատանքը Մադրիդի «Ռեալ»-ում: Այդ մասին հայտարարել է նրա կինը` Մարիան Անչելոտին:
«Եթե «Ռեալ»-ը ցանկանար, Կարլոն կշարունակեր աշխատանքը: Բայց դա տեղի չունեցավ:
Այժմ Կարլոն Մադրիդում է և մինչ հաջորդ ակումբի վերաբերյալ որոշում ընդունելը ցանկանում է փոքր-ինչ հանգստանալ»,- Vanity Fair-ին տված հարցազրույցում ասել է իտալացի մասնագետի կինը: