ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սունլի Գուլաթին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություներին քվեարկելու է Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյնի օգտին, ով Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցն է:
«Մենք քվեարկելու ենք Ալ Հուսեյնի օգտին: Վերջին տարիների ընթացքում հիանալի ճանաչեցի նրան: Ալ Հուսեյնը ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի ակտիվ անդամ է և կազմակերպությունում փոփոխություններ կատարելու կողմնակից է: Նա նաև հաջողությամբ գլխավորում է Հորդանանի ֆուտբոլի միությունը: Կիսում ենք նրա հայացքները ՖԻՖԱ-ի կառավարման և մի շարք փոփոխություններ կատարելու հարցում:
Հուսով եմ` քվերակությունն արդար կլինի»,- Fox Sports-ը մեջբերում է Գուլաթիի խոսքերը, ով հավելել է, որ Ալ Հուսեյնի օգտին են քվեարկելու նաև Կանադայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կայանալու են այսօր` մայիսի 29-ին: