Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սամվել Ալեքսանյանը թանկացրել է ալյուրի գինը և պատրաստվում է էլի թանկացնել

Հայաստանի ԵՏՄ-ին ադամակցելուց հետո որոշ տնտեսվարողներ սկսեցին Հայաստան ռուսական արտադրության ալյուր ներկրել: Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաև ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:

15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալաղաց գործարանը: Տարեսկզբին այս գործարանը 50-կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29,2 դոլարով, իսկ Ռուսաստանից ալյուրի ներկրումից հետո Ալեքսանյանը առաջին անգամ մրցակցության արդյունքում ստիպված էր ալյուրի գինը աստիճանաբար իջեցնել մինչև 22 դոլարի: Ալյուրի գները նշում ենք դոլարով, քանի որ տնտեսվարողները հավաստիացնում են, որ Ալեքսանյանին պատկանող գործարանից ալյուրը կարելի է ձեռք բերել բացառապես դոլարով:

«Գործարանի դրամարկղում վճարումները իրականացվում են միայն դոլարով, և դա այն դեպքում, երբ ամբողջ երկրով մեկ գոռում են, որ դոլարով առևտուրն արգելված է: Բայց այդ արգելքը Ալեքսանյանի վրա չի տարածվում: Կարող էին գոնե դոլարին համարժեք դրամով վճարումներն ընդունել, բայց իրենք նախընտրում են կանխիկ դոլար»,- ասում են այդ ընկերության հետ գործ ունեցած առևտրականները:

Սակայն Սամվել Ալեքսանյանը գտել է Ռուսաստանից Հայաստան ալյուրի ներկրումները արգելելու և իր ապրանքը մենաշնորհային գնով վաճառելու հնարավորությունը: Այն անհատները կամ ընկերությունները, որոնք մի քանի անգամ Ռուսաստանից ալյուր են ներմուծել Հայաստան, հայտնվել են ստուգող կազմակերպությունների տեսադաշտում: «Ընդամենը երկու բեռնատար ալյուր եմ ներկրել Հայաստան, ու դրանից հետո Հայաստանում որքան ստուգող կազմակերպություն գիտեք՝ հետաքրքրվել է ինձանով՝ սկսած հարկայինից, վերջացրած սննդի անվտանգության տեսչությունով, սանէպիդկայանով:Կազմակերպություններ կան, որոնց անուններն առաջին անգամ եմ լսում, եկել են, թղթաբանությունը ստուգել, ալյուրից փորձանմուշներ վերցրել: Եթե մի պարկի մեջ հազար դրամ եկամուտ պետք է ունենայի, այնքան են զզվեցրել, որ որոշել եմ ո՛չ ալյուր բերել, ոչ էլ անցավ գլուխս ցավի տակ դնել»,- ասում է ալյուրի ներկրում իրականացրած անհատ ձեռներեցներից մեկը:

Նա վստահ է, որ այդ կազմակերպություններն ուղղորդվում են Ալեքսանյանի կողմից, որովհետև տեղեկություն ուներ, որ Ռուսաստանից ալյուրի ներկրումների հետևանքով նրան պատկանող գործարանը սկսել էր կա՛մ չաշխատել, կա՛մ աշխատել ոչ նախկին բեռնվածությամբ: Մեր զրուցակիցն ասում է, որ ինքը ալյուրը հացի արտադրամասերին վաճառել է ավելի էժան, քան վաճառում էր Ալեքսանյանի ընկերությունը, և արդյունքում ալյուրի ու հացի գինը նվազում էր:

Երբ ալյուր ներկրողները կանգնել են անհաղթահարելի խնդիրների առաջ, Ալեքսանյանը սկսել է կրկին բարձրացնել ալյուրի գինը: Առաջին քայլն արված է. 50 կիլոգրամանոց ալյուրի պարկը նախկին 22-ի փոխարեն այժմ վաճառվում է 23 դոլարով: Հացի արտադրամասերի սեփականատերերը տեղեկություններ ունեն, որ թանկացումը շարունակական է լինելու, և առաջիկայում սպասում են ալյուրի գնի նոր թանկացում:

«Ընդհանուր տնտեսական տարածքի» մասին հեքիաթը սուտ դուրս եկավ, և եթե վաղը ռուսները որոշեն արգելել Հայաստանից ինչ-որ ապրանքների արտահանումը Ռուսաստան, նրանք իրենց գործողությունները կարող են հիմնավորել նրանով, որ իրենք ընդամենը պատասխանում են Հայաստանին, և ոչ ավելին: Այնպես որ մրցակցություն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չկա, անկախ նրանից՝ Հայաստանը ԵՏՄ անդա՞մ է, թե՞ ոչ:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում