Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է, հայտնվել էր ՀՀԿ-ի սև ցուցակում: Հայրենի կուսակցությունը նույնիսկ վարանում էր քաղաքապետի ընտրություններում սատարել նրա թեկնածությունը:
Սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներն արդարանում էին, թե ՀՀԿ-ն պարտավոր չէ բոլոր քաղաքներում կուսակիցներին սատարել, ինչը խաթարել էր Խլղաթյանի կյանքի բնականոն հունը: Երբ այս մասին հետաքրքրվում էին լրագրողները, նա պոռթկում էր, թե իրեն ոչինչ չի հետաքրքրում, ինքը առաջադրվել է ու կպայքարի մինչև վերջ: Այդ «մինչև վերջն» էլ, թերևս, իր հարազատ կուսակցությունից սատարում կորզելու պայքարին էր վերաբերում, որը իրեն հայտնի գնով հաջողվեց:
«Առաջին լրատվական»-ը այսօր Սարդարապատում Ռուբեն Խլղաթյանից հետաքրքրվեց իր ու ՀՀԿ-ի հարաբերություններով:
Մանրամասները՝ տեսանյութում