Հոլանդական «Վիտես»-ի հարձակվող Արշակ Կորյանը խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Спорт-Экспресс-ը:
«2014/15 մրցաշրջանն ինձ համար հաջող ստացվեց: Մեծ առաջընթաց եմ գրանցել «Վիտես»-ում և հարմարվել եմ առաջնությանը: Թիմի հետ ընդհանուր հայտարարի եկանք և կնքեցինք մեկ տարվա պայմանագիր:
Ակումբը ցանկանում է տեսնել իմ առաջընթացը, իսկ ես փորձում եմ ամեն կերպ գոհացնեմ ակումբի ղեկավարությանը:
Այժմ «Վիտես»-ի մեկնարկային կազմում հայտնվելն ինձնից է կախված: Սա է ամենագլխավոր խնդիրը: Չեմ զղջում, որ չեմ վերադարձել Ռուսաստան: Այստեղ ես մեծ փորձ եմ ձեռք բերել»,- հայտարարել է Կորյանը: