Armlur.am-ի տեղեկություններով` օրերս ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Ամենայն հավանականությամբ, նա ժամկետից վաղ է ազատության մեջ հայտնվել, քանի որ դեռևս 2010 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել էր 5 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման:
Կարիճ Լիլոն մեղադրվում էր կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում