Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել իր թիմի կազմի մասին` հայտարարելով, որ գոհ է իր սաներից:
«Մենք գոհ ենք «Չելսի»-ի ֆուտբոլիստներից: Ամեն անգամ 2 կամ 3 նորեկ են գալիս ակումբ: Դա նորմալ է: Բայց ինձ անհրաժեշտ ֆուտբոլիստներն արդեն խաղում են թիմում, և ես ցանկանում եմ պահպանել նրանց այստեղ: Ինչպե՞ս կարող եմ Դիեգո Կոստայից, Նեմանյա Մատիչից, Բրանիսլավ Իվանովիչից ավելի լավ ֆուտբոլիստներ գտնել:
Այս մրցաշրջանում մեր թիմը հիանալի կազմ ուներ:Մենք 33 խաղացող ունեինք, ովքեր 38 հանդիպում անցկացրին Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում»,- Goal-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: