Գերմանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Յուլիան Վայգլը համալրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմը: Այս մասին գրում է Bild-ը:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ով հանդես էր գալիս «Մյունխեն-1860»-ում, «Բորուսիա»-ն 2.5 մլն եվրո է վճարել: Վայգլի ծառայություններով հետաքրքրվում էին նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ն ու Միլանի «Ինտեր»-ից:
«Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ավելի վաղ հայտարարել է, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռանալու է Իլկայ Գյունդողանը: