Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Կենդանական բնազդներ, որոնց վրա կառուցվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը

Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը: Առաջին հանրապետությունը կարծես թե դարձավ Երրորդ հանրապետության ստեղծման ուղեկիցներից, փարոսներից մեկը, որը ուղեկցում էր համազգային շարժմանը 1988 թվականից հետո:

1991 թվականին անկախության վերականգնումից հետո Առաջին հանրապետությունը ձեռք բերեց այլ խորհուրդ: Այն սկսեց ընկալվել ոչ միայն զուտ պատմական իրադարձություն, այլ սկսեցին պարբերական համեմատություններ կատարվել առաջին եւ երրորդ հանրապետությունների միջեւ, դրանց ծագումնաբանական եւ գոյաբանական համատեքստերում:

Բանն այն է, որ Առաջին հանրապետության ոգեւորիչ, բայց ոչ այնքան հաջող փորձը հիշատակելիս ինչպես որ խանդավառություն էր առաջանում Երրորդ հանրապետության հասարակության մոտ, այդպես էլ առաջացնում էր բազմաթիվ տագնապներ, որ Առաջինի ճակատագիրը կարող է կրկնվել: Նմանություններն էին շատ, ինչն էլ բերում էր անհանգստությունների: Բարեբախտաբար, 1991 թվականին ստեղծված հանրապետությունն ունեցավ ոչ թե երկու տարվա, այլ արդեն իսկ երկու տասնյակ տարվա կյանք: Սակայն խնդիրն այն է, որ տարիների, տասնամյակների ընթացքում Հայաստանի վերականգնված անկախության ճակատագիրը ոչ թե զուլալվեց, դարձավ կանխատեսելի, հուսադրող, այլ էլ ավելի համակվեց տագնապներով ու մարտահրավերներով: Եվ տարեցտարի Հայաստանի երրորդ հանրապետությունը գոյաբանական առումով էլ Առաջին հանրապետության մտահոգիչ տեսլականներից խուսափելու փոխարեն, կարծես թե էլ ավելի մոտեցավ այդ տեսլականներին, որոնք բավական իրական սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ առարկայական եւ ժամանակակից դառնալու տեսանկյունից:

Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն գործընթացների առաջ, եւ ժամանակի ընթացքում շատ ավելի են հաճախակիանում այն զուգահեռները, որ ներկայիս իրողությունների մասին խոսելիս փորձագետներն ու քաղաքական գործիչները տանում են Առաջին հանրապետության օրերի եւ ժամանակների հետ: Անշուշտ, խոսելով նմանությունների մասին` պետք չէ անտեսել, որ հսկայական են նաեւ Առաջին եւ Երրորդ հանրապետությունների միջեւ առկա տարբերությունները, որ պայմանավորված են նրանով, որ թե՛ աշխարհն է այժմ այլ, համաշխարհային զարգացումների մեթոդաբանությունն է որոշակիորեն այլ, ի վերջո թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի վարչական քարտեզն է բոլորովին այլ: Ու նույնիսկ ինչ-որ պահ հիմնավոր եւ արդարացի կասկածներ են առաջանում, թե արդյոք արժե՞ համեմատություններ անցկացնել ներկայիս եւ 1918-1920 թվականների իրողությունների հետ: Չէ՞ որ այդ համեմատությունները որքան որ կարող են միտված լինել Առաջինի սխալներից ուսանելի դասեր քաղելուն, այդքան էլ կարող են ապակողմնորոշիչ դեր կատարել եւ արհեստական երանգներ մտցնել ներկայիս ժամանակի վերաբերյալ դատողությունների եւ գնահատականների մեջ, հետեւաբար նաեւ ելքերի որոնման գործընթացում: Ի վերջո, խնդիրը երեւի թե պետք է դիտարկել ավելի շատ ոչ թե համեմատությունների տիրույթում` Առաջին եւ Երրորդ հանրապետությունները դիտարկելով որպես իրարից տարբեր եւ առանձին իրողություններ, այլ պատճառահետեւանքային կապի մեջ: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ մեծ հաշվով, Հայաստանի ներկայիս հանրապետությունը Առաջին հանրապետության ծնունդ է: Եթե չլիներ Առաջինը, ով գիտե` ինչ տեսք կարող էր ունենալ Խորհրդային Հայաստանը, ինչն էլ բնականաբար իր ազդեցությունն էր ունենալու ներկայիս Հայաստանի վրա:

Ուրեմն, 1918 թվականի կարճատեւ պետականությունը, այդուհանդերձ, ապահովեց այն բազան, որը հնարավորություն տվեց պահպանել պետականության հնարավորություններն ու հեռանկարները: Այդ առումով ավելի կարեւոր է երեւի թե դիտարկել, թե այդ ժամանակային շղթան ի՞նչ ներգործություն է ունեցել հայերի գիտակցության վրա, պետականության ազգային ընկալումների վրա: Առաջին հանրապետությունից մինչեւ այժմ արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, վայրիվերումներ, հաջողված տարիներ եւ կատարյալ տապալումներ, ձեռքբերումներ եւ անդառնալի կորուստներ: Այդ ամենի հանրագումարն ի՞նչ հետք է թողել հանրային գիտակցության մեջ, ի՞նչ մտածողությամբ հանրային էլիտա է ձեւավորվել այդ դժվարին ու բարդ ժամանակային ընթացքում: Այդ տեսանկյունից, երբ դիտարկում ենք ու գնահատում Հայաստանի երրորդ հանրապետությունը, հասկանում ենք, որ Առաջինից Երրորդ հասցրած այդ բարդ ճանապարհը հայ հասարակության մոտ պետականության զգացումը սրելու փոխարեն, ավելի բթացրել է այն, դրա փոխարեն սրելով կենդանական բնազդները, որոնց վրա է ըստ էության կառուցված Հայաստանի ժամանակակից պետականությունը, Երրորդ հանրապետությունը: Դրանում համոզվելու համար բավական է թվարկել Հայաստան պետության ներկայիս կյանքը բնորոշող իրողությունները` կեղծվող ընտրություններ, ճնշվող ու հետապնդվող այլախոհություն եւ ընդդիմադիր գործունեություն, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների սահմանափակում, մեծահարուստների կողմից մարդկանց շահագործում քվոտավորված եւ կլանային տնտեսություն, պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող իրական ծավալներով ստվերային բյուջե, որի նպատակը ի հեճուկս հասարակության կամքի իշխանության վերարտադրությունն ապահովելն է, իրեն օրենքից վեր դասող եւ անպատժելիությամբ հղփացած իշխանավորների եւ նրանց հարազատների ու մերձավորների մի խավ: Որքան էլ ցավալի է եւ որքան էլ թվա տոնական օրվա համար անտեղի, բայցեւայնպես, դրանք են ներկայիս հայկական պետականության հիմնական բնորոշիչները, որոնք իրենց ագրեսիվությամբ եւ մարտնչող տգիտությամբ ստվերում են նույնիսկ այն լավ եւ կարեւոր ձեռքբերումները, որոնք եղել են վերականգնված անկախության ընթացքում:

Մինչդեռ, ինչքան բարդ էր եւ դժվար Առաջինից Երրորդ հանրապետություն հասցրած ճանապարհը, այդքան հեշտ է Երրորդից հասնել Առաջին` ընդհուպ դրա ճակատագիրը կրկնելը: Միգուցե ֆիզիկական իմաստով Երրորդ հանրապետությունը չդադարի գոյություն ունենալուց, բայց իրական անկախության առումով այն կանգնած է իսկապես վճռական ճամփաբաժանի առաջ, եւ եթե պետականության զգացումը չգերակշռի Երրորդ հանրապետությունում, ապա համակարգային այն արատները, որոնք մարդկանց կենդանական բնազդների վրա խարսխված պետականության հետեւանք են, ի վերջո հասցնելու են անկախության դե ֆակտո կորստի` Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական գործընթացների խամաճիկ, որը ձեռքից ձեռք է անցնում: Դրա համար Առաջին հանրապետության մասին բոցաշունչ ճառեր արտասանելու փոխարեն, թերեւս արժե Առաջին հանրապետությունը դարձնել քաղաքական մտքի վերածննդի ելակետ, եւ այդ մտքով եւս մեկ անգամ անցնել Առաջինից Երրորդ ընկած ճանապարհը եւ փորձել այդ անգամ ապավինելով մտքին, ոչ թե բնազդներին, պտույտ կատարելու փոխարեն, շարժվել առաջ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում