Ադրբեջանի զինված ուժերն անցկացնում են տանկային ստորաբաժանումների մասշտաբային զորավարժություններ։ Այս մասին հայտնում է երկրի ՊՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Զորավարժությունների ժամանակ կստուգվեն մանևրումների իրականացման, կառավարման հնարավորությունները, ինչպես նաև տանկային ստորաբաժանումների կրակային հնարավորությունները։
Զորավարժություններն անցկացվում են պլանի համաձայն, որը հաստատված է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից։