Իսպանացի կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիա»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Վերջին 6 տարիներին 31-ամյա կիսապաշտպանը նման հաջողության հասնում է 4-րդ անգամ:
«Ատլետիկո»-ի կազմում նա մրցաշարի չեմպիոն դարձել է 2009/10, 2011/12թթ, «Սևիլիա»-ի կազմում՝ 2013/14 և 2014/15թթ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիա»-ն երեկ 2:3 հաշվով առավելության է հասել «Դնեպր»-ի նկատմամբ: