McDonald’s ընկերության նոր ռազմավարությունը ներառում է ավելի շատ տաք բուլկիներ, գրում է Time-ը:
Ինչպես նշում է ամսագիրը, արագ սննդի ռեստորանային ցանցը կկատարի փոփոխություններ վաճառքները լավացնելու նպատակով:
Նյու Յորքում համաժողովին ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Իստերբրուկը հայտարարել է, որ ընկերությունը դարձյալ կվերահաստատի իր հակվածությունը «ավելի տաք ու համեղ սննդին»:
Ներկայումս McDonald’s-ը բուրգերների բուլկիները 5 վայրկյանով ավելի երկար կկարմրեցնի, ինչի հետևանքով հացը 15 աստիճանով ավելի կտաքանա:
Բացի դրանից՝ ընկերությունը մտադիր է փոխել սենդվիչների համար կոտլետների պատրաստման մեթոդը, որը միսն ավելի հյութալի կդարձնի: