Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից անգամ եթե պայմանավորված խաղերի հետաքննության մասնակից դառնա:
Հիշեցնենք` մասնագետը 2012 թվականին 4-ամսյա որակազրկման է ենթարկվել`2010/11 թվականների մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակից լինելու մեղադրանքով: Այժմ նոր սկանդալ է հասունանում:
«Կոնտեն վստահ է, որ ցանկանում է շարունակել աշխատանքն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Խնդրում ենք կամ հետաձգել հետաքննությունը, կամ հակառակը` այն անհապաղ դատարան հանձնել»,- Sky Italia-ն մեջբերում է Կոնտեի գործակալի խոսքերը: