«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով շրանառվող լուրերի համաձայն գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ը, ցանկանում է «արքայական ակումբ»-ում աշխատել իսպանական գրանդի երկրորդ թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
Աշխարհի 1998 թվականի չեմպիոնին Բենիտեսը ցանկանում է տեսնել իր օգնականի պաշտոնում: Զիդանի թեկնածությունը հարմար է նաև այն առումով, որ նա հարգանք է վայելում «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների շրջանում:
2013/14 թվականների մրցաշրջանում Զիդանն աշխատել է Կարլո Անչելոտիի օգնականի պաշտոնում, այնուհետև գլխավորել է «Կաստիլիա»-ն: