«Այսօրվա հետ կապված կասեմ այն, ինչ միշտ եմ ասել՝ այսօր հիմք դրվեց և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ հանրապետություններին»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետն այնուհետև հավելեց. «Երբ մենք միավորված ենք, ունենում ենք հաղթանակներ, իսկ երբ միավորված չենք, Եղեռն ենք տեսնում»:
Հարցին, արդյոք հիմա միավորվա՞ծ ենք, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ լավ կլինի՝ շաղախվենք խաղաղության շուրջ»,- ասաց նա:
Իսկ միաբանությանը, ըստ Գասպարյանի, խանգարում է տարակարծությունը: