Իրանական միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ գլխավոր բանակցորդ, քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ծրագրում է լքել պաշտոնը հունիսի 30-ից հետո։ Հունիսի 30-ին լրանում է միջուկային խնդրով վերջնական համաձայնագրի ձեռք բերման վերջնաժամկետը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Դրանք երկու երկար տարիներ էին»,- ասել է 65-ամյա Շերմանը պաշտոնավարման մասին։ Պարբերականը նշում է, որ նրա հետ կհեռանա նաև այդ հարցով բանակցային ողջ թիմը։
Պարբերականի տվյալներով՝ Շերմանը հրաժարականի մասին որոշում է կայացրել հերթական՝ երկու տարվա մեջ 30-րդ անգամ բանակցությունների ուղևորվելուց հետո։