«Միլան»-ը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կարլո Անչելոտին, ով հերթական մրցաշրջանի ավարտից հետո հեռացվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, գլխավորի ակումբը:
Նախօրեին «ռոսսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է իտալացի մասնագետի հետ: Այսօր կայանալու է ևս մեկ հանդիպում:
Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին 3-ամյա պայմանագիր է առաջարկել Անչելոտիին` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով: Նշվում է նաև, որ Անչելոտիի հետ համաձայնության հասնելու դեպքում միլանյան ակումբի ղեկավարները պատրաստ են 120 մլն եվրո ներդնել` առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը հզորացնելու նպատակով: