elle.ru-ն ներկայացնում է զույգերի, որոնք բաժանումից հետո վերամիավորվել են:
Ջենիֆեր Լոպես և Կասպեր Սմարթ
Զույգը սկսել է հանդիպել 2011թ.: 2014թ. ամռանը հանրությանը հայտնի դարձավ Սմարթի և տրանսսեքսուալ մոդելի սիրային նամակագրության մասին: Բայց Ջենիֆերը նրան ներել է, զույգը հարսանիքի է պատրաստվում, որը, արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, կկայանա այս տարվա դեկտեմբերին:
Էմմա Սթոուն և Էնդրյու Գարֆիլդ
Այս զույգը ծանոթացել է նկարահանման հրապարակում 2012թ., բայց այս տարվա ապրիլի սկզբին դերասանները որոշել էին բաժանվել աշխատանքային գրաֆիկների անհամապատասխանության պատճառով: Սակայն վերջերս լուսանկարիչները զույգին նորից միասին են տեսել:
Լիլի Քոլինզ և Ջեյմի Քեմփբել Բաուեր
Բրիտանացի դերասանական զույգը բաժանվել էր դեռևս 2013թ. օգոստոսին: Սակայն անցած հանգստյան օրերին զույգի Instagram-ի էջերում նրանք համատեղ լուսանկարներ են հրապարակել: Պաշտոնական հայտարարություն դեռ չկա, բայց երկրպագուները վստահ են, որ նրանք նորից միասին են: