Ինչպես արդեն հայտնել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի տրանսֆերային հանձնաժողովի անդամ Արիեդո Բրայդան բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Պոգբայի և նրա գործակալի պահանջներն անընդունելի են «Բարսելոնա»-ի համար: Ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է ակումբի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը լինել` Լիոնել Մեսսիից հետո: Սակայն եթե Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդում, ապա պետք է հրաժարվի իր պահանջներից:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ բարձրակարգ ակումբներ: Տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ը նրան 5-ամյա պայմանագիր է առաջարկել` տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: