Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի վերաբերյալ:
«Խեդիրան յուրօրինակ և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է: Դա շատերի կարծիքն է: Մտածում ենք Սամիի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա, իսկ դա հիանալի հնարավորություն է: Առաջիկա օրերին կգնահատենք իրավիճակը»,- Sky Sports Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն` Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցնելու իտալական գրանդում: