Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) մեծահասակներին խորհուրդ է տվել սահմանափակել կոֆեինի օրական չափաքանակը:
Գործակալության հիմնական ուղերձն այն է, որ մարդիկ «պետք է որոնեն կոֆեինի այլ աղբյուրներ՝ բացի հենց սուրճից»:
Օրական 4 բաժակից ավելի էսպրեսոյի օգտագործումը կարող է վնաս հասցնել առողջությանը՝ նշվում է EFSA-ի զեկույցում:
«Օրական 400 մգ-ից ոչ ավելի կոֆեինի օգտագործումը տարբեր մթերքներում օրվա ընթացքում վնաս չի հասցնում մեծահասակ մարդու առողջությանը՝ բացառությամբ հղի կանանց»,- ասվում է զեկույցում:
«Առաջին անգամ կոֆեինի վնասը գնահատվում է եվրոպական գործակալության մակարդակով»,- ընդգծել են գերատեսչությունից:
Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է ավելի քան 66 հազար մարդ՝ եվրոպական 39 երկրներից: