Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է զբաղեցնել «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
55-ամյա մասնագետը մտադիր է 1-ամյա դադար վերցնել` վիրահատության ենթարկվելու նպատակով: Նախկինում Անչելոտին արդեն աշխատել է Անգլիայում` գլխավորելով Լոնդոնի «Չելսի»-ն:
Անգլիայի պրեմիեր լիգայի վերջին տուրում «Սթոք Սիթի»-ից կրած պարտությունից հետո լիվերպուլյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը զբաղեցրած պաշտոնը լքելու պատրաստակամություն է հայտնել: