Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Իրավիճակի սրումը Հարավային Կովկասում ամենավատ տարբերակը կլինի․ պատերազմ կարող է լինել հակառակ Ռուսաստանի կամքի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

– Պարոն Ֆելգենգաուեր, Ռուսաստանի և Արևմուտքի որոշակի հաշտեցման ֆոնին, որը նկատվեց մայիս ամսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ պետքատուղար Ջոն Քերիի Մոսկվա այցով, մենք միևնույն ժամանակ երկու կողմերով էլ, ողջ երկայնքով ակտիվ ռազմաքաղաքական զորավարժություններ ենք տեսնում: Մասնավորապես, Շվեդիայում են լայնամասշտաբ զորավարժություններ անցկացվում, ամերիկա-ռումինական զորավարժությունները՝ Սև ծովի տարածքում, խոսվում է ՆԱՏՕ-ի նոր՝ «Վարշավայի նախաձեռնության» մասին: Լարված իրավիճակ է Մերձդնեստրում, Հարավկովկասյան ուղղությամբ կան նմանատիպ ազդանշաներ: Ինչպե՞ս եք գնահատում հետխորհրդային տարածքում ռազմաքաղաքական իրավիճակն առհասարակ: Հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Ռուսաստանի քաղաքականությունը կարող է փոփոխությունների ենթարկվել:

– Ընդհանուր առմամբ՝ Քերիի և Մերկելի այցերը ոչինչ չեն փոխել: Ոչ մի որոշում չի ընդունվել, ոչ մի փոփոխություն չի եղել: Հիմա լրջագույն էսկալացիաների հոսք է պարզապես, Ռուսաստանի և արևմուտքի միջև լարվածություն կա, որի փոփոխության հեռանկարը չի երևում:

Ձեր նշածը մի մասն է. Դոնբասում հակամարտության սառեցման ոչ մի հեռանկար չի երևում, պատերազմը շարունակվում է: Ակնհայտ է, որ Քերիի կամ Մեկրելի այցելությունները ռուսական դիրքորոշման փոփոխության չեն բերել:

-ԵՄ արևելյան գործընկերության՝ Ռիգայում անցկացված գագաթնաժողովի անօգուտ դեմարշից հետո, որը կազմակերպել էր ադրբեջանական պատվիրակությունը՝ Իլհամ Ալիևի բացակայությամբ, երբ Բաքուն ամփոփիչ հռչակագրում չկարողացավ առաջ քաշել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրեն բավարարող ձևակերպումը, Ադրբեջանի արտգործնախարարը շտապեց Մոսկվա: Դրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունը, որը պահանջ էր ներառում՝ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները տանել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միասնական հայտարարություններով, այլ 90-ականների սկզբին ընդունված՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիման վրա: Պրն Մամեդյարովը բողոքեց Մոսկվային և Մոսկվայից հասկացողություն է փնտրում այդ հարցով՝ ասելով, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը հասունացել է և լուծման կարիք ունի: Ձեր կարծիքով՝ Մոսկվան գործնականում սրան ինչպե՞ս կպատասխանի:

– Մոսկվային հիմա ամենևին անհրաժեշտ չէ, որ Հարավային Կովկասում իրավիճակը լարվի, և հնարավորության դեպքում Ռուսաստանը քայլեր կանի իրավիճակի կայունացնելու համար: Այլ հարց է, թե կբավարարի՞ արդյոք Ռուսաստանի ազդեցությունը Ղարաբաղյան ճակատում էսկալացիան կանխելու համար: Իրավիճակը պայթյունավտանգ է, դա իհարկե բոլորն են հասկանում և հնարավորության դեպքում կփորձեն կանխել էսկալացիան:

– Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը բաժակաճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթեց ստանալ Խաղաղության նոբելյան մրցանակ՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Ձեր կարծիքով՝ դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգի նոր միտումների մասի՞ն է խոսում, թե՞ ընդամենը դիվանագիտական հայտարարություն է՝ Բաքվին հանգստացնելու համար: Հնարավո՞ր է՝ Մոսվան նպատակ է հետապնդում դրանով Ադրբեջանին ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ այլ պատճառներ կան:

– Ռուսաստանն իհարկե ուզում էր ամրապնդել Բաքվի հետ հարաբերությունները և հնարավորության դեպքում իհարկե Ադրբեջանին ինտեգրել պրոռուսական նախագծեր: Ռուսաստանն իհարկե հետաքրքրված է նախկին խորհրդային ժամանակաշրջանում ունեցած իր ազդեցությունը նորից դոմինանտ դարձնելու ուղղությամբ: Առայժմ դա այնքան էլ չի ստացվում ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի դեպքում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ղարաբաղն առաջնահերթություն է, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ, առաջնահերթություն է հիմա Ուկրաինան, Արևմուտքի հետ հարաբերությունները, Չինաստանի հետ հարաբերությունները, Ղարաբաղը հիմա հաստատ առաջին տեղում չէ. դա ակնհայտ է: Ամենայն հավանականությամբ, դա հանգստացնող հայտարարություն էր:

Այն, որ դեսպանը հայտարարեց Վ. Պուտինի՝ Նոբելյան մրցանակ ստանալու մասին, դա պարզապես նրա հրապարակային հայտարարությունն էր, որը նախապատրաստվել էր Բաքվում: Դա չի փոխում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Կովկասում:

Հիմա Ռուսաստանը Կովկասից ուզում է, որ այնտեղ չլինի իրավիճակի սրում. իրավիճակի սրումը Մոսկվայի համար ամենավատ տարբերակը կլիներ՝ չնայած եթե լինի, ինչ-որ բաներ կարվեն, բայց ո՛չ գումար, ոչ էլ ավելորդ զորքեր մենք չունենք, որ խառնվենք: Ես շատ եմ կասկածում այդ հարցում՝ չնայած տեղական ուժերը կարծում են, որ եթե իրավիճակի սրում լինի, դրա հետևում Մոսկվան է կանգնած: Ես հավաստիացնում եմ՝ դա կարող է լինել հակառակ Մոսկվայի կամքին:

Ռուսաստանը, իհարկե, Հայաստանի դաշնակիցն է, բայց իհարկե, կցանկանար թեկուզ ժամանակավորապես լինել նաև Ադրբեջանի դաշնակիցը:

Ինչքանո՞վ է կարևոր Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Առաջին անգամ այդ մասին խոսվեց Մամեդյարովի և Լավորվի հանդիպման ընթացքում: Մամեդյարովն ասաց, որ նախևառաջ պետք է լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, և միայն դրանից հետո իրենք կդիտարկեն այդ հեռանկարը:

-Ռուսաստանն իհարկե կուզենար Ադրբեջանի հետ դաշնակցություն՝ հնարավորության դեպքում այնքան ամուր, որքան որ Հայաստանի հետ: Բաքուն առաջ է քաշում Ղարաբաղը: Դժվար թե Ռուսաստանը դրան գնա, որովհետև դա շատ լուրջ առաջարկ է՝ առանց լուրջ երաշխիքների: Ինչպես նշեցի, Կովկասը հիմա Ռուսաստանի համար առաջնահերթություն չէ, Պուտինը բոլոր ուժերով աշխատում է Արևմուտքի հետ հարաբերությունների ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում