Իտալիան հայտնաբերել է մշակութային ժառանգության 25 նմուշ, որոնք վերջին տասնամյակում առևանգվել և մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են ԱՄՆ: Դրանց թվում են Պոմպեյից որմնանկարները և վենետիկյան թնդանոթը: Այս մասին գրում է The Local-ը:
1957-ին Պոմպեյից առևանգված որմնանկարները գտնվել են Նյու Յորքում: Դրանցից մեկում պատկերված է կին՝ ձեռքին գինու ոչ մեծ սափոր: Իտալիայի մշակույթի նախարարի խոսքերով՝ դրանք հայտնաբերվել են ամերիկյան մասնավոր հավաքածուում և պատրաստվում էին աճուրդի դնել: