Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի զարգացման հարցերով մի քանի մասնագետներ ապրիլին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ, այցելել են Իրանի ռազմական օբյեկտներ։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են իրանցի ընդդիմադիրները Իրանի դիմակայության ազգային խորհրդից։
«Պատվիրակության կազմում եղել են մարտագլխիկների և հրթիռների, ինչպես նաև հարակից համակարգերի հարցերով մասնագետներ»,- հայտնել են ընդդիմադիրները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայում սովորել են արտադրել կոմպակտ միջուկային լիցքեր։