Ամերիկացի պարուսույց Ուեյդ Ռոբսոնը, որը հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնին մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների մեջ, փոխհատուցում չի կարող ստանալ: Այս մասին գրում է Associated Press-ը:
Համաձայն Լոս Անջելեսի դատարանի եզրակացության՝ պարուսույցը չի կարող հավակնել Ջեքսոնի մահից հետո մնացած միջոցներին, քանի որ երկար ժամանակ հայց չի ներկայացրել: Ռոբսոնի փաստաբան Մերիեն Մարցանոյի խոսքերով՝ պարուսույցն ավելի վաղ չի կարողացել դատարան դիմել հոգեբանական տրավմայի պատճառով: Ռոբսոնը հույս ունի որոշումը բողոքարկել քաղաքացիական դատարանում: