Ինժեներների միջազգային թիմը ստեղծել է արտասովոր ռոբոտ, որը կարողանում է ինքնուրույն վերլուծել վերջույթներին ստացած վնասվածքների բնույթն ու «խելամտորեն» հարմարվել՝ առավել արագ և էկոնոմ տեղաշարժման համար։ Այս մասին ասվում է Nature ամսագրում։
Ֆրանսիացի գիտնականների խոսքով՝ ալգորիթմները հիմնված են էվոլյուցիայի դարվինյան տեսության սկզբունքների վրա։
«Երբ ռոբոտը վնասվում է, այն վերածվում է իսկական գիտնականի»,- ասել են հետազոտողները։