Ամերիկյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում տեղի է ունեցել լեգենդար բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգի հուղարկավորությունը։ Այս մասին հայտնում է The Bellingham Herald-ը։
Նա մահացել էր մայիսի 15-ին՝ կյանքի 90-րդ տարում, Լաս Վեգասում։
Օրերս նրա դուստրերը մեղադրել էին նրա մենեջերին և օգնականին հորը թունավորելու մեջ։ Իրավապահները նշել են, որ արտիստի մահվան հանգամանքները ստուգվում են սպանությունների հարցերով բաժանմունքի մասնագետների կողմից։