Կատալոնական «Բարսելոնա»-ի 28-ամյա պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «կապտանռնագույններ»-ի կազմում:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում: Չեմ կարող հաստատ ասել, թե որ տարիքում, քանի որ տարեցտարի ավելի փորձառու եմ դառնում: Սակայն այժմ ինձ չեմ կարող պատկերացնել այլ ակումբի մարզաշապիկով:
Հաջորդ տարի արդեն 29 տարեկան կլինեմ: Պետք է մտածեմ ապագայիս մասին: Չեմ կարող ֆուտբոլային կյանքս կապել որևէ այլ ակումբի հետ»,- Marca-ն մեջբերում է Պիկեի խոսքերը: