ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է կազմակերպության պաշտոնյաների ձերբակալությունները:
«Ես, կարծում եմ նաև բոլոր ֆուտբոլասերներն ընդմիշտ կհիշենք մայիսի 27-ը: Այն ՖԻՖԱ-ի պատմության վատագույն օրերից մեկն էր: Կրկնեմ, որ այն, ինչ ուրբաթ տեղի կունենա Ցյուրիխում, ընտրություն անվանել չի կարելի: Սխալ կլինի համաձայնել քվեարկությանը»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆիգուն:
Հիշեցնենք` մայիսի 27-ին ձերբակալվել են ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ: Նրանցից ոմանք արդեն ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը: Այնուամենայնիվ, Ֆուտբոլի միությունների միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կազմակերպության նախագահի ընտրության օրը չի փոխվի և կանցկացվի ինչպես նախատեսվել էր` մայիսի 29-ին: