Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Եվրաինտեգրացիա առանց որևէ լուրջ հեռանկարի

Երեկ ԱԺ-ում քննարկվում էր եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ պետբյուջեից իրականացված ծախսերի կատարողականը: Իսկապես հետաքրքիր էր իմանալ, թե ինչ միջոցներ են ծախսվել և ինչ ծրագրեր է իրականացրել Հայաստանի կառավարությունը եվրաինտեգրացիայի ուղղությամբ: Սակայն բյուջեի կատարողականը ներկայացնող ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հենց սկզբում հուսախաբ արեց բոլոր նման սպասումները՝ հայտարարելով. «Բյուջեով չկա որևէ ծրագիր, որը միտված լիներ եվրաինտեգրացիային: Բայց դա չի նշանակում, որ չկան ծրագրեր, որոնք այս կամ այն չափով միտված չեն եվրաինտեգրացիային»:

Սպասում էինք, որ պարոն Ջանջուղազյանը գոնե մի ծրագիր կներկայացներ, որն ինչ-որ չափով միտված էր եվրաինտեգրացիային, բայց, ավաղ, ոչ մի օրինակ: Դրա փոխարեն պարզվեց, որ Եվրամիությունն է բազմաթիվ ծրագրեր իրականացրել, որոնք միտված են եղել Հայաստանի եվրաինտեգրացիային: Մասնավորապես միայն 2014թ. Հայաստանը ԵՄ-ից 7 մլրդ 139 մլն ոչ նպատակային գրանտ է ստացել, որոնք ուղղված են եղել օժանդակելու Հայաստանի եվրաինտեգրմանը:

Առաջին հայացքից տարօրինակ է թվում, թե ինչու պետք է ԵՄ-ն գումար տա ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանին, բայց պարզվում է, որ այդ գումարները տրամադրվել են այն ծրագրերի շրջանակներում, որոնք սկսվել են 2010-11թթ., և դրանց նպատակը եղել է աջակցել Հայաստանի եվրաինտեգրման համաձայնագիրը նախապատրաստելուն կամ և ընդհանրապես եվրաինտեգրմանը: Իսկ քանի որ Հայաստանը եվրաինտեգրացիայից հրաժարվեց 2013թ. սեպտեմբերին, եվրոպացիները չհասցրեցին սառեցնել եվրաասոցացման համար իրականացվող ծրագրերը: Ջանջուղազյանը ակնարկեց, որ 2015թ. իրավիճակը կարող է էականորեն տարբերվել, այսինքն՝ ԵՄ-ից Հայաստանին հատկացվող գումարը էականորեն կնվազի:

Չնայած Հայաստանի գլխավոր գանձապետի հոռետեսությանը, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը խիստ լավատես է: Նա չի օգտագործում «եվրաինտեգրացիա» բառը՝ ասելով, որ Հայաստանը ոչ թե եվրաինտեգրվում է, այլ ձգտում է ԵՄ-ի հետ ունենալ ընդլայնված քաղաքական, ինչպես նաև խորը և համապարփակ առևտրատնտեսական հարաբերություններ: Իսկ որպեսզի այդ հարաբերությունները իրավական տեսք ստանան, Հայաստանի և ԵՄ-ի միջև նախապատրաստվի և կնքվի նոր համաձայնագիր, Հայաստանը սպասում է, որ Եվրոպայի խորհուրդը հաստատի Հայաստանի հետ բանակցելու մանդատը: Այ դրանից հետո հնարավոր կլինի որոշել, թե ինչ աստիճանի հարաբերություններ կարող են լինել Հայաստանի և ԵՄ-ի միջև:

Նախ Եվրաինտեգրացիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Կարեն Նազարյանին հարցրեց, թե ինքը մարդկանց որ խմբին է պատկանում՝ լավատեսների՞, ովքեր համարում են, որ ԵՄ հետ նոր համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել, թե՞ հոռետեսների, ովքեր համարում են, որ համաձայնագիրը պատրաստ լինելուց հետո Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հերթական վետոն կդնի Հայաստան-ԵՄ ռեսթարթ տրված համագործակցությանը: Կարեն Նազարյանը վստահ պատասխանեց, որ ինքը լավատեսների խմբում է: Հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարելով. «Թող մեզնից ավելի շատ եվրաինտեգրացիայի կողմնակից չլինի», փորձեց հասկանալ, թե արդյոք Հայաստանը եվրաինտեգրացիայի իր ցանկությունները համաձայնեցրե՞լ է Ռուսաստանի հետ, որպեսզի հարվածներ չստանա Ռուսաստանից: ՀԱԿ-ը, որ բոլորից ամենաեվրոպամետն է և բոլորից ամենառուսամետը, համարում է, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածը հարված էր Ռուսաստանի կողմից հասցված Հայաստանին: Դրա մասին հայտարարեց Արամ Մանուկյանը՝ երևի մոռանալով, որ իր ներկայացրած խմբակցությունը ևս կողմ է քվեարկել այդ հարվածը հասցնելուն:

Բայց պարոն Նազարյանը հանգստացրեց Արամ Մանուկյանին՝ ասելով, որ Հայաստանը մշտապես երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ, որ վերջերս Հայաստանում էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը, և իրենք նրա հետ ևս խոսել են այս խնդրից, և Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները շատ թափանցիկ են, որևէ գաղտնիք չկա:
Կամ Կարեն Նազարյանը անուղղելի լավատես է և իր լավատեսությունը չի կորցնում անգամ այն դեպքում, երբ դրա համար որևէ հիմք չկա, կամ նա ուղղակի լավատես է ի պաշտոնե՝ այնպես, ինչպես Նաիրա Զոհրաբյանը: Որովհետև երբ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե ինքը մարդկանց որ խմբի մեջ է՝ լավատեսների՞, թե՞ հոռետեսների, նա պատասխանեց, որ ինքը ևս լավատես է: Ինչպես կարող է Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը հոռետես լինել եվրաինտեգրացիայի հարցում, այդ դեպքում նրան կարող են հարցնել, թե ինչու է նա զբաղեցնում այդ պաշտոնը: Կարեն Նազարյանն էլ ՀՀ ԱԳՆ-ում համակարգում է ԵՄ հետ աշխատանքները և ի պաշտոնե չի կարող հոռետես լինել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցում:

Բայց ի՞նչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե Հայաստանը ևս մեկ անգամ ԵՄ հետ փաստաթուղթ համաձայնեցնի, և Ռուսաստանը հերթական անգամ թույլ չտա նման համաձայնագրի ստորագրումը: Իսկ դա այնքան էլ անիրական չէ: 2013թ. էլ էր ամեն ինչ շատ թափանցիկ. Ռուսաստանի ԱԳՆ-ում ունեին Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, անգամ ռուսական մամուլը տեղեկություններ ուներ դրա բովանդակությունից, և փաստաթուղթն էլ կազմվել էր այնպես, որ շատ չզայրացներ ռուսներին: Բայց ռուսներին դա չբավարարեց, և նրանք պնդեցին, որ ոչ մի ասոցացում էլ չի լինելու: Մի՞թե ավելի լավ չէ չզբաղվել ոչ մի ասոցացիայով, քան զբաղվել ու վերջում ոչ մի արդյունքի չհասնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում