ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում իշխանությունները անցկացրել են շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառում՝ հատուկ սարքավորման մեջ մանր մասերի վերածելով 1984-ի արտադրության պիկապը: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Միջոցառումն իրականացվել է տեղի կառավարության հատուկ ծրագրի շրջանակներում՝ 4.8 մլն բյուջեով, որը ոչ հարուստ մարդկանց թույլ կտա ձեռք բերել էկոլոգիական տրանսպորտ:
«Էկոլոգիական զիջումների ենք մենք գնում ոչ միայն Tesla-ի սեփականատերերի նկատմամբ»,- կատակել է սենատոր Քևին դե Լիոնը:
Նշվում է, որ պիկապի սեփականատերեր Սթոքթոն ընտանիքին իշխանությունները նվիրել են Toyota Prius հիբրիդային ավտոմեքենա: