Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանում գործազրկությունը վերջին 11 տարում հասել է նվազագույն մակարդակի, հայտնում է gazeta.ru-ն:
Գործազրկության մակարդակը 2014 թվականին նվազել է 2․2 %-ով, հասնելով 11 տարիների ընթացքում ռեկորդային մակարդակի: Վրաստանի վաչապետ Իրակլի Ղարիբաշվիլու խոսքերով, դա տնտեսական զարգացման և պետական ծրագրերի իրացման բնագավառներում պետության ճիշտ քաղաքականության հետևանք է:
«Դա արդեն տարբեր ոլորտներում ստեղծված 119 նոր ձեռնարկությունների արդյունքն է, իսկ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում դեռ կբացվի ևս 78 նոր ձեռնարկություն», նշել է վարչապետը: