Հունաստանի ոստիկանությունն անցյալ ամիս մոտ 12 հազար ապօրինի ներգաղթյալների է ձերբակալել, որոնց մեծամասնությունը երկիր է ժամանել Սիրիայից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այսպիսով, ապրիլին Հունաստանի իշխանությունների կողմից ձերբակալված ապօրինի ներգաղթյալների թիվը գրեթե 7 անգամ գերազանցել է 2014-ին նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: