Ահաբեկչության դեմ պայքարի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնում է մուսուլմանական երկրների վրա, չորեքշաբթի Էլ-Քուվեյթում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարության 42-րդ կոնֆերանսի բացմանը հայտարարեց Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Աս-Սաբահը կրկին դատապարտեց Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող շիաների մզկիթում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլեց 21 մարդու կյանք, ընդգծելով որ Քուվեյթն ահաբեկչության դեմ պայքարում աջակցում է Սաուդյան Արաբիային:
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրն իր խոսքում ասաց, որ ահաբեկչությունը բորբոքում է աղանդավորական պառակտումներ և հայտնեց, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ միասին պայքարել ահաբեկչության դեմ: