Դամասկոսը Բաղդադի հետ կոորդինացումն անբավարար է համարում` ծայրահեղական ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման դեմ պայքարում, և կցանկանար առավել սերտ համագործակցել նրա հետ` գրոհայիններին դիմակայելու հարցում: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը, գրում է TASS-ը:
«Մենք Բաղդադի հետ մեծ կոորդինացում ենք ցանկանում, որը դեռևս չի համապատասխանում այն սպառնալիքին, որի հետ բախվում են մեր երկրները»,- նշել է նա` Դամասկոսում Հայատանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքում: