Միացյալ Նահանգներն Ուկրաինաին զենք մատակարարելու որոշում դեռ չի կայացրել, հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինային զենք մատակարարելու օգտին փաստորեն միաձայն համաձայնություն են տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, համապատասխան օրենքն ընդունելով անցած տարի: Սակայն, նախագահ Օբամայի վարչակազմի համար այդ օրենքը պարտադիր չի հանդիսանում: Ռուսաստանը հայտարարել է, որ նմանատիպ քայլը կհակասի Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ Մինսկի համաձայնագրերին, և ուղղված կլինի Ուկրաինայի ներքին հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի և Եվրամիության ջանքերի դեմ: