Մշակութային ոլորտում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները պետք է նոր մակարդակի բարձրացնել: Դրա շրջանակներում, 2016-ին Ռուսաստանում նախատեսվում է կազմակերպել թուրքական մշակույթի տարի: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Մոսկվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմին:
«Ինչպես ես արդեն մի քանի անգամ ասել եմ` մեր հարաբերություններն էներգետիկայի, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտում ակտիվորեն զարգանում են, սակայն մենք պետք է արմատապես այլ մակարդակի դուրս բերենք մեր հարաբերությունները կրթության և մշակույթի ոլորտում»,- ասել է Յարդըմը:
Դեսպանի խոսքերով` սեպտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Անկարայի մշակույթի օրեր անցկացնել, իսկ 2016-ին Ռուսաստանում նախատեսվում է անցկացնել թուրքական մշակույթի տարի: