Նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում պլաստիկ վիրահատությունների պահանջարկը մեծացել է 35-40 տոկոսով` Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի հաճախորդների կողմից: Նորաթուխ հաճախորդների մեծ մասը ռուսալեզու էմիգրանտներ են: The Platinental Aesthetic Lounge պլաստիկ վիրաբուժության միջազգային կենտրոնի նախագահ Անդրեյ Իսկորնևը հայտնել է, որ նախկինում դրությունը հակառակն էր:
Հիմնական պատճառը ռուբլու արժեզրկումն է: Կես տարում այն դոլարի նկատմամբ նվազել է 15 տոկոսով: Վիրաբույժներից մեկի խոսքերով` վիրաբուժության համար ներկրվող ապրանքները թանկ են, սակայն իրենց աշխատավարձ վճարվում է ռուբլով: Հետևաբար, նրանց ծառայություններն օտարերկրացիների համար առավել մատչելի են դարձել: Բացի այդ, կլինիկաներն իրենց տեսականիների գներն այնքան էլ չեն բարձրացրել` բժիշկների աշխատավարձը կրճատելու հաշվին: