NASA-ն արդեն ընտրել է գիտական գործիքների կազմը, որոնք կտեղադրվեն միջմոլորակային ավտոմատ կայանի մեջ, որը ստացել է Europa Clipper նախնական անվանումը: 2020 թվականին գործակալությունը նշված մեքենան կուղարկի Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա, այնտեղ կյանքի հետքեր փնտրելու նպատակով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով NASA-ի կայքին:
Սպասվում է, որ Europa Clipper-ում կտեղադրվեն 10 գործիքներ: Այդ սարքավորումներն ինչպես սպասվում է, կօգնեն պարզելու, թե արդյոք կյանք կա Եվրոպայի սառցակալաց օվկիանոսում: Այդ առաքելության ընդհանուր բյուջեն գնահատվում է 2 միլիարդ դոլար: