Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Դուք ծնվել եք կապիկ լինելու համար. Ճոյտը՝ Արմեն Երիցյանին

«Որևէ փոփոխություն չկա: Վիճակը կայուն ծանր է: Բժիշկներն էլ ասում են, որ պետք է սպասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանի պայթյունի արդյունքում տուժած որդու, եղբորորդու և գազալցակայանի աշխատակցի վիճակին:

Հակոբյանը նշեց, որ ներկայումս բավարար բուժում է իրականացվում, բայց եթե առաջիկայում կարիք լինի, ապա անպայման երկրից դուրս կտանեն: «Բայց բժիշկները դեռ ամեն ինչ անում են: Երբ ասեն, որ այլևս իրենց ուժերից վեր է, ապա անպայման կտանենք դուրս»,- հավելեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է պատահարին, ապա Հակոբյանը չցանկացավ մանրամասներ ասել: «Հրմա ես ընդհանրապես չեմ ուզում խոսել դրանից: Դեպք է, եղել է: Թե ովքեր են մեղավոր, հիմա դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը տուժածների վիճակով զբաղվելն է»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե այսօր ԱԻՆ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը հայտարարել էր, որ գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով, Հակոբյանը զայրացած պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Նախարարը շատ լավ կաներ, որ առաջինը հարցներ, թե ոնց են հիվանդները: Դա ավելի խելացի քայլ կլիներ, քան թե այդպիսի բաներ գլխից դուրս տար»:

Հակոբյանն ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա: Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար»,- իր խոսքը եզրափակեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ առավոտյան, Էջմիածին տանող ճանապարհին՝ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում: Պայթյունի պատճառով 3 մարդ՝ գործարարի որդին, եղբորորդին և գազալցակայանի աշխատակիցը, ստացել են 1-ին. 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի այրվածքներ: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում