Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

ՀԷՑ-ին օգնելու մեր առաջարկը բխում է հանրությանն օգնելու ցանկությունից

AM իրավաբանական ընկերությունը օրերս հրապարակավ ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին առաջարկել էր իր իրավաբանական և հաշվապահական ծառայությունները` ներկայումս ՀԷՑ-ի կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով, նաև կոչ էր արել այլ մատակարարների և ծառայություններ մատուցողների միանալ իր առաջարկին՝ իրենց որակյալ ապրանքը կամ ծառայությունը էականորեն ավելի էժան վաճառել ՀԷՑ-ին և դրանով իսկ նպաստել ՀԷՑ-ի ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատմանը, հետևաբար նաև կասեցնել շատերի համար խիստ ցավալի էլեկտրաէներգիայի թանկացումը: Ի՞նչ արձագանք է ունեցել ընկերության առաջարկը: Այս հարցի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը AM իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանի հետ:

– Ձեզ պատկանող իրավաբանական ընկերությունը օրերս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բավական ուշագրավ լուծում էր առաջարկել: ՀԷՑ-ից ձեր առաջարկի վերաբերյալ որևէ արձագանք եղե՞լ է:

– Եղել են բազմաթիվ արձագանքներ, այդ թվում՝ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Ամենակարևորն այն է, որ մարդկանց մեծամասնությունը հասկացավ և կիսեց մեր այն տեսակետը, որ ստեղծված ծանր իրավիճակում պետք է հնարավորինս բազմատեսակ և նորացված գործիքակազմ: Իհարկե, եղան նաև մարդիկ ում թվաց, որ մեր առաջարկով մենք բացառում ենք այլ՝ ավելի ստանդարտ լուծումները: Կային նաև մարդիկ, ովքեր այնքան են վրդովված թանկացման հեռանկարով, որ բոլոր լուծումները տեսնում են ՀԷՑ-ին վնասելու և պատժելու դաշտում: Մենք դեռ չենք ստացել ՀԷՑ-ի արձագանքը, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀԷՑ-ը պատրաստ է խնդիրը կարգավորել թանկացման հարթությունից դուրս:

– Որևէ հաշվարկ կատարվե՞լ է, թե ներկայումս ՀԷՑ-ը որքան գումար է ծախսում իր իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների վրա և Ձեր կողմից իրականացվող ծառայության արդյունքում որքա՞ն գումար կկրճատվի ու հնարավոր կլինի խնայել:

– Որոշ կոնկրետ թվերի մենք, իհարկե, տիրապետում ենք, բայց մեր առաջարկի հիմնական թիրախը մեր այս նոր գաղափարը հանրությանը և այլ բիզնեսներին ներկայացնելն էր: Օրինակ՝  մեր առաջարկից հետո մամուլում շրջանառվեց, որ ՀԷՑ-ի թանկացման հայտում ցեմենտի գինը որոշակիորեն թանկ է հաշվարկված: Մեր առաջարկի տրամաբանության շրջանակներում կարելի է ՀԷՑ-ին օգնել ավելի էժան ցեմենտի հայթայթման հարցում, իսկ ցեմենտ մատակարարող ընկերությունն էլ հաշվի առնելով ՀԷՑ-ի ներկայիս բարդ իրավիճակը և հանրությանը օգնելու իր մղումը` կարող է լրացուցիչ զեղչ առաջարկել ՀԷՑ-ին:

– Ինչքանո՞վ եք վստահ, որ ՀԷՑ-ը կընդառաջի Ձեր առաջարկին՝ հաշվի առնելով ընկերության այս տարիների գործունեությունը և բացարձակ ոչ հաշվետու գործելաոճը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների և քաղաքացիների առաջ:

– Ես միշտ հավատացել եմ բիզնեսի կազմակերպման ողջախոհությանը: Եթե մեր ընկերության առաջարկը ՀԷՑ-ը մերժի, եթե մերժի, օրինակ, ցեմենտի արժեքի զեղչումը, ապա բանականությունից զուրկ կլինի: Իհարկե, սա այն դեպքում, եթե ցեմենտ արտադրողը միանա մեր այս հանրային աջակցության ծրագրի գաղափարին և նման զեղչ առաջարկի: Նույն կերպ հեռահաղորդակցության որևէ օպերատոր գոնե մեկ տարով կարող է հատուկ առաջարկ անել ՀԷՑ-ին և այդ դեպքում բիզնեսի տրամաբանությամբ վերջինս պետք է որ ուրախանա առաջարկվող զեղչից:

– Ձեր կարծիքով՝ պետությունը ինչ վերահսկողական լծակներ պետք է ունենա/կիրառի, որպեսզի ռուսական կամ առհասարակ օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները չկարողանան իրենց պայմանները թելադրել մեր երկրում:

– Ես կարծում եմ՝ պետությունը այսօր արդեն իսկ ունի որոշակի մեխանիզմներ և լծակներ, բայց դրանք երբեմն նույնիսկ ամենազարգացած երկրներում չեն օգնում, երբ ստեղծվում է ճգնաժամային իրավիճակ: Ճգնաժամային իրավիճակներում պետության ամենազորեղ լծակներից է դառնում հենց ինքը հասարակությունը, իսկ բիզնեսներն էլ այդ հասարակության մասնիկն են: Գործարարները նման իրավիճակում կարող են օգնել թե՛ պետությանը, թե՛ հանրային շատ կարևոր ծառայություն մատուցող ՀԷՑ-ին և թե՛ սոցիալապես անապահով հազարավոր մարդկանց:

Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր վրդովվում են, երբ մենք ասում ենք՝ օգնենք ՀԷՑ-ին, բայց հավատացեք, դա հատուկ սիրո դրսևորում չէ կոնկրետ այս ընկերության նկատմամբ, այլ հանրությանը օգնելու պրագմատիկ առաջարկ: Ի վերջո, եթե ՀԷՑ-ը թանկացնի հոսանքը, դա շատ ցավալի կլինի: Նմանապես ցավոտ կլինի, եթե մենք ունենանք հոսանքի մատակարարման խափանում որևէ տեղ և որևէ ժամանակահատվածում: Նաև նշեմ, որ մեր առաջարկած լուծումը չի խանգարում, որպեսզի հասարակության և պետության այլ բաղկացուցիչներն էլ իրենց գործը անեն և համոզվեն, որ ՀԷՑ-ում ավելորդ ծախսեր չեն արվում, կամ ՀԷՑ-ը ճիշտ է կառավարվում: Մեր առաջարկը չի բացառում մնացած բոլոր լուծումները, այլ պարզապես արդյունավետորեն փոխլրացնում է դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում