ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման գրոհայինները չորեքշաբթի օրը 20 մարդու են սպանել Սիրիայում զավթած Պալմիրա քաղաքում: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով մարդու իրավունքներին հետևող մոնիտորինգի սիրիական կենտրոնին:
Կազմակերպության տվյալներով` ահաբեկիչներն իրենց զոհերին մեղադրել են կառավարական ուժերի հետ համագործակցության մեջ, ովքեր պայքարում են արմատական իսլամիստների դեմ:
Նշվում է, որ սպանությունները տեղի են ունեցել հնամենի քաղաքում գտնվող հին հռոմեական թատրոնի ներսում: