Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Վերականգնեք մահապատիժը, եթե…». ցմահ ազատազրկվածը պայքարում է արդարության հասնելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արտագնա դռնբաց դատական նիստ անցկացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ քննելով մահապատժի, ապա, մահապատժի վերացումից հետո ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության դեմ:

Կալանավայրի դահլիճում, որը խորհրդային տարիների գյուղական խարխուլ ակումբ էր հիշեցնում՝ իրենց դարն ապրած նստարաններով, կիսաքանդ առաստաղով ու պատերով, նույնիսկ խորհրդային ագիտացիայի նշմարվող հետքերով ու ժամանակակից տեխնիկայի իսպառ բացակայությամբ, նախագահող դատավորը լրատվամիջոցներին թույլ տվեց նաև տեսանկարահանել նիստը: Նիստը արձանագրվում էր քարտուղարի կողմից՝ ձեռքով՝ համակարգչային տեխնիկայի բացակայության պատճառով:

Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1996 թվականին՝ շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար մեղավոր ճանաչվելով: Նրա հանցընկեր Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման, արդեն կրել է պատիժն ու ազատության մեջ է: Մհեր Ենոքյանը դատապարտվել է Արամի տված ցուցմունքներով, որոնցով շահադիտական սպանության կազմակերպման մեղքը Մհերի ուսերին է ծանրացվել:

Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման դատապարտվածներից ամենաակտիվն ու անդադրումն է պայքարում իր նկատմամբ, իր հայտարարությամբ, կայացված անարդար ու անօրինական դատավճռի դեմ: Նա բազմիցս դիմել է պատկան իրավապահ մարմիններին՝ իր գործը վերանայելու, իրեն արդարացնելու խնդրանքներով, սակայն միշտ մերժում է ստացել: Վերջին անգամ նրա բողոքը դատական ատյաններում քննվել է 2012 թվականին:

Մհեր Ենոքյանն ու իր շահերի պաշտպանները ջանում են իրավապահներին ներկայացնել գործով նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան վարույթ հարուցել ու վերանայել քրեական գործը, սակայն նրանց ներկայացրած հանգամանքները պատկան մարմինների կողմից չեն ընդունվում որպես այնպիսի հանգամանքներ, որոնց իսկության ստուգման համար հիմնավոր կլինի վարույթ հարուցելը:

Դատական այս նիստի սկզբում Ենոքյանը նշեց, որ մահապատժի վերացումը Հայաստանին պարտադրել է ինկվիզիցիա ունեցած Եվրոպան, մինչդեռ տեղին կլիներ, որ դեռ միջնադարում մարդասիրության վրա հիմնված օրենքներ ունեցող Հայաստանը դա պարտադրեր Եվրոպային:

Մահապատժի վերացման պատճառներից մեկն այն է, որ դատական սխալի արդյունքում կարող է անմեղ մարդ մահապատժի ենթարկվել: Այդ դեպքում, երբ ի հայտ գա ճշմարտությունը, և բացահայտվի դատական սխալը, անմեղ մարդն այլևս ողջ չի լինի, որպեսզի արդարացվի ու շարունակի կյանքը:

Ենոքյանը նշեց, որ քաղաքակիրթ երկրներում պարբերաբար վերանայվում են մահապատժի կամ ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը, ու այդ դատապարտվածները անմեղ են ճանաչվում, դատական սխալ թույլ տված դատավորները ներողություն են խնդրում նրանցից:

Հայաստանում, սակայն, դատապարտյալ Ենոքյանի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ դատական սխալներ երբեք թույլ չեն տրվել, որովհետև դեռևս մահապատժի դատապարտված ոչ մի դատապարտյալ անմեղ չի ճանաչվել: «Հայաստանի դատաիրավական համակարգը երբեք սխալ չի գործել, ՀՀ ոչ մի քաղաքացի դատական սխալի արդյունքում մահապատժի չի դատապարտվել… 14 տարի է՝ ոչ մի նման գործով սխալ չի վերհանվում… Տարիներ շարունակ ես բողոքել եմ իմ դատավճռի անհիմն լինելուց: Դատախազությունից ամեն անգամ մետրանոց պատասխաններ եմ ստացել, թե գործի վերաբացման համար նոր ի հայտ եկած հանգամանք պիտի ներկայացվի… Ո՞վ պիտի ի հայտ բերի այդ հանգամանքը՝ ցմահ ազատազրկված ամբաստանյա՞լը, որ կալանավայրում փակված է, նրա հարազատնե՞րը… Այլ երկրներում պետությունն է քայլեր կատարում այդ ուղղությամբ, ասում է՝ էս մարդը ինչո՞ւ է անընդհատ դիմում, բողոքում, ստուգում է, իսկ Հայաստանի Հանրապետությունում մի մարմին չկա, որ զբաղվի էդ գործով… Մահապատիժը վերացվեց, բայց մարդկանց պահում են խցերում, թե՝ ծերացեք-մահացեք, մեկ էլ տեսաք՝ մի օր պարզվեց, որ անմեղ եք, միայն թե դրա համար գործով նոր ի հայտ եկած հանգամանք է պետք: Ո՞վ պիտի ի հայտ բերի այդ հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպա՞նը, կաթողիկո՞սը, ո՞վ…»:

Այնուամենայնիվ, Մհեր Ենոքյանը ձեռքերը ծալած չի նստում, նա անդադրում պայքարում է իր անմեղությունը հաստատելու, դատավճիռը վերացնելու համար:

2012 թվականին որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ նրա շահերի պաշտպանները դատախազություն էին ներկայացրել գործով իրեղեն ապացույցների՝ սպանության գործիքներ դանակի ու «ռազվոդնոյ կլյուչի» ներկայացման ժամանակ կազմված արձանագրության անօրինական լինելու հանգամանքները: Այդ գործողության ժամանակ օրենքի պահանջով պետք է ներկա լինեին ընթերականեր, որոնք պետք է լինեին ՀՀ քաղաքացիներ:

Ըստ տվյալ գործում առկա արձանագրության՝ հանցագործության գործիքների ներկայացման ժամանակ ընթերականեր էին եղել ոմն Աստա Յոհանսոնի Յոհանսոն, ում ով լինելն ու որտեղ լինելը ՀՀ-ում ոչ կառույց չի կարողացել պարզել: Մյուս ընթերական եղել է մի գյումրեցի, ում մեծ ջանքերից հետո հայտնաբերել են, նա էլ ասել է, թե ձմռան մի օր ինքը պատահաբար Երևանի Խորհրդային շրջանի ոստիկանությունում է եղել, իրեն մի թուղթ են ստորագրել տվել՝ ասելով, թե ինչ-որ սպանության գործով է: Ինքը ոչ մի գործիք չի տեսել, ոչ մի հարցաքննվողի խոստովանություն չի լսել, իսկ ըստ գործում եղած արձանագրության՝ այն կազմվել է ամռանը…

«Արդարադատության շահերից ելնելով անգամ դատախազությունը չուզե՞ց պարզել, չէ՞ որ օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել, ու մարդը այդ գործով մահապատժի է դատապարտվել…»:

Ենոքյանը նշեց, որ ինքը բախվել է այնպիսի խնդրի, ինչպես՝ վաղեմության ժամկետի խնդիրն է: Իր գործով դատավճռի կայացումից անցել է 19 տարի: Կեղծիքներ կատարողների դեմ հիմա արդեն քրեական գործ էլ չի կարող հարուցվել: Հետևաբար, որևէ դատական ակտով չի կարող հաստատվել ոչ մի նոր ի հայտ եկած հանգամանք, ինչը պահանջում է օրենքը: Բայց օրենքը նաև նման դեպքերն է նկատի առել ու նախատեսել է, որ այդպիսի դեպքերում նոր ի հայտ եկած հանգամանքների ճանաչումը պետք է կատարվի օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով: Օրենքի պահանջն է, ըստ Մհեր Ենոքյանի, որ դատախազությունը վարույթ հարուցի՝ գործով նոր ի հայտ եկած ապացույցի իսկությունը ստուգելու, ապա այն ճանաչելու համար:

Ենոքյանը և նրա շահերի պաշտպանները քրեական գործի բոլոր նյութերը թարգմանել են տվել, նոտարական կարգով հաստատել և ուղարկել են Նիդերլանդներ՝ անկախ փորձագիտական ընկերության: Գործի նյութերն ուսումնասիրվել են:

Անկախ փորձագետները, ըստ Ենոքյանի զարմացել են, որ Հայաստանում մարդը մահապատժի է դատապարտվել, բայց չի անցկացվել ԴՆԹ հետազոտություն՝ հանցագործության գործիքների վրա կա՞, արդյոք, մեղադրյալի ԴՆԹ-ն: Եթե 1996 թվականի Հայաստանում դեռ ԴՆԹ հետազոտություններ չէին անցկացվում, ապա նույնիսկ մատնադրոշմային փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու համար՝ հանցագործության գործիքների վրա կա՞ն գոնե մատնահետքեր:

Չի նշանակվել քննչական փորձարարություն՝ չի ստուգվել հանցագործության կատարման մեխանիզմը. «Ես մի ձևով էի նկարագրում, Արամը՝ մեկ ուրիշ ձևով, բայց չի ստուգվել՝ որ մեկս է ճիշտն ասել…»:

Սպանության գործով, որով մարդը մահապատժի է դատապարտվել, չի նշանակվել դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, չի պարզվել, թե սպանողը կամ սպանողները ի՞նչ հոգեվիճակում են եղել, հոգեկան ի՞նչ ապրումներ են ունեցել: Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ունի՝ սպանության գործով դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն նշանակված չլինելու պարագայում դատավճիռը բեկանվել է, Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է հայտնել, թե նման գործերով ինչքան կարևոր է այդ համալիր փորձաքննության անցկացումը:

Նիդերլանդներում անցկացված անկախ փորձաքննության եզրակացությունն է այս անգամ էլ՝ 2015 թվականի փետրվարին ներկայացվել դատախազություն՝ որպես գործով նոր ի հայտ եկած հանգամանք: Սակայն դատախազությունը, ի դեմս դատախազության ներկայացուցիչ Չարխիֆալաքյանի, դիմումը մերժել է:

Մհեր Ենոքյանն ու նրա շահերի պաշտպանները այդ որոշման դեմ բողոքել են գլխավոր դատախազի տեղակալին, սակայն նորից մերժում են ստացել: Նրանք դատախազության կայացրած որոշումը վերացնելու պահանջով դիմել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որն էլ ներկայումս քննում է Մհեր Ենոքյանի բողոքը:

Մհեր Ենոքյանն ընդգծեց, որ ինքը ենթադրությունների հիման վրա է մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվել:

«Վերականգնեք մահապատիժը, եթե Հայաստանի Հանրապետությունում դատարանները դատական սխալ թույլ չեն տալիս, բոլորը դատապարտվում են արդարացի… Եթե հանցագործության գործիքները դատական ակտով վերացվում են, եթե անկախ փորձագետների եզրակացությունը չեք ընդունում, էլ որտեղի՞ց ի հայտ գա նոր հանգամանքը»,- ասաց Մհեր Ենոքյանը: Նա մեջբերեց Նիդերլանդներում կատարված անկախ փորձագիտական գնահատման եզրակացությունից. «Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որ Մհեր Ենոքյանը ծրագրել և շահադիտական դրդումներով սպանություն է իրականացրել»: Ենոքյանն ընդգծեց, որ եվրոպական անկախ փորձագետները ո՛չ իրեն են տեսել, ո՛չ Արամ Հարությունյանին, ո՛չ դատախազին, ո՛չ դատավճիռ կայացրած դատավորին, նրանք ուսումնասիրել են գործի նյութերը ու հանգել են եզրակացության:

Մհեր Ենոքյանի բողոքին ի պատասխան հանդես եկավ նրա դիմումը մերժած՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Չարխիֆալաքյանը: Վերջինս ասաց, որ 2012 թվականին Ենոքյանն ու նրա շահերի պաշտպանները արդեն իսկ դատական մարմիններում բարձրացրել են ներկայումս հիշատակված մի քանի հանգամանքները գործով նոր ի հայտ եկած հանգամանք ճանաչելու հարցը, սակայն մերժվել են, դրա վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, այդ հանգամանքների հարցը նորից ինքը չի քննարկում:

Վերջին դիմումով Ենոքյանն ու նրա շահերի պաշտպանները ներկայացրել են Նիդերլանդներում կատարված անկախ փորձագիտական գնահատման արդյունքները:

Ըստ Չարխիֆալաքյանի՝ այդ փորձաքննությունը կատարվել է «սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության» կողմից, դատական բժիշկը կատարել է ուսումնասիրություններ, տվել է գնահատական: Դատախազությունն ի՞նչ հիմքով պիտի առավելություն տար արտերկրի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի եզրակացությանը և այն համարեր նոր ի հայտ եկած հանգամանք: Մասնագիտությամբ դատաբժիշկ փորձագետը, ըստ դատախազության ներկայացուցչի, կարդացել է ցուցմունքները ու հետևություններ է արել, կարծիք է հայտնել, դա չի կարող հիմք հանդիսանալ մեր դատաիրավական համակարգի համար…

Դատախազության ներկայացուցիչն ընդգծեց, որ Մհեր Ենոքյանի կողմից վիճարկվող՝ դատախազության կայացրած որոշումն օրինական է, հիմնավոր ու պատճառաբանված, այն վերացնելու հիմքեր չկան: Նա միջնորդեց մերժել Մհեր Ենոքյանի բողոքը:

Կողմերը հայտարարություններ կատարեցին, ի վերջո՝ Մհեր Ենոքյանը միջնորդեց բողոքի քննությունը հետաձգել, որպեսզի հաջորդ դատական նիստին մասնակցի նաև նրա շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, ով կկարողանա իրավական առումով ավելի արդյունավետ իրականացնել պաշտպանությունը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 15-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում