Բրյուսելի օդանավակայանը, ինչպես նաև Բելգիայի մյուս օդանավակայանները չեն աշխատել մայիսի 27-ի առավոտից, հայտնում է vesti.ru-ն: Թագավորությունը փակել է իր օդային տարածությունը՝ կապված էլեկտրամատակարարման անսարքությունների հետ, որոնք հանգեցրել են ինքնաթիռների ղեկավարման համակարգի խափանմանը:
Օդահաղորդակցությունը աստիճանաբար վերականգնվում է: Դիսպետչերական սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով բելգիական Belgpcontrol ընկերության 114 թռիչք հետաձգվել է, ամբողջությամբ փակվել են Բրյուսելի, Լյոժի և Շարլերուայի օդանավակայանները, որի արդյունքում տուժել են 20 հազար ուղևորներ: