Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Անգլիա, քանի որ այնտեղ է գտնվում պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, տեղեկացնում է Bundesliga Spotlight-ը:
«Եթե լինենք անկեղծ, ապա կարծում եմ, որ չեմ վերադառնա «Չելսի», քանի այնտեղ է Մոուրինյոն:
Ինձ դուր է գալիս Բունդեսլինգան, սակայն ես չեմ վախենում Անգլիա վերադառնալուց: Հավատում եմ, որ կարող եմ ինձ արդարացնել և՛ Անգլիայում, և՛ Իսպանիայում»,- հայտարարել է բելգիացին:
Հավելենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Դե Բրույնեն մասնակցել է 34 հանդիպման, դարձել 10 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: