ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Լենարտ Յուհանսոնը կոչ է անում ԱԱ-2018-ն անցկացնել Անգլիայում, տեղեկացնում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի ֆեդերալ ոստիկանությունը Ցյուրիխում ձերբակալել է ՖԻՖԱ-ի վեց պաշտոնյաների, որոնք մեղադրվում են փողերի լվացման և խարդախության մեջ:
«Տեղի ունեցող իրադարձություններն ինձ չեն զարմացնում: Այս ամենը Բլատերի ձեռքի գործն է: Այս քայլով նա ավելի է ամրացնում իր տեղը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Ցավալի է, որ ֆուտբոլային խոշոր կազմակերպության նախագահը հենց նա է:
Հուսով եմ, որ ՖԻՖԱ-ն կվերանայի ԱԱ-2018-ի և ԱԱ-2022 մրցաշարերի անցկացման վայրերի ընտրությունը: Ցանկանում եմ, որ «Մունդիալ-2018»-ն անցկացվի Անգլիայում»,- հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը: