ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալված պաշտոնյաներից վեցը համաձայնել են վերադարձնել ստացած կաշառքը, որը կազմում է 150 մլն դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի ֆեդերալ ոստիկանությունը Ցյուրիխում ձերբակալել է ՖԻՖԱ-ի վեց պաշտոնյաների, որոնք մեղադրվում են փողերի լվացման և խարդախության մեջ: