Իտալական «Միլան»-ի եզրային հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի գործակալը` Մանուել Էլ Շարավին կարծում է, որ իր եղբայրը պետք է տեղափոխվի այլ առաջնություն, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ես երբեք չեմ թաքցրել, ասելով, որ իմ եղբայրը պետք է հանդես գա այն առաջնությունում, օրինակ, Անգլիայի Պրեմիեր լիգայում: Անձամբ նա հնազանդ է «Միլան»-ին:
Կարծում եմ, որ եղբորս մոտ առաջընթաց կգրանցվի միայն այն ժամանակ, երբ նա հանդես գա այլ առաջնությունում: Նա մոտ 4 տարի հանդես է եկել «Միլան»-ում և մեծ առաջընթաց է գրանցել, սակայն առաջ գնալու համար նրան փոփոխություն է հարկավոր»,- հայտարարել է Մանուելը: